Զգուշացում. կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։ Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները,

• մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ,

• տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից,

• արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk),

• եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

900762878_1100173426189061_2220528791907147441_n.jpeg (72 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ