Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ