![]()
Մոր առողջական խնդիրների հետ կապված երեխան ծնվել էր 26-րդ շաբաթում։ Տղայի քաշը ծնվելիս 900 գրամ էր։ Նորածնին անհապաղ միացվեց թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին։ Ընդհանուր առմամբ, նա հիվանդանոցում անցկացրեց 15 շաբաթ։
Այդ ընթացքում երեխայի մոտ հայտնաբերվեցին կյանքի համար վտանգավոր հիվանդություններ՝ սեպսիս, նորածինների շնչառական դիսթրես-ախտանիշ եւ թոքերի քրոնիկական հիվանդություն։
Բժիշկները ծնողներին հորդորեցին պատրաստվել վատագույնին, բայց փոքրիկ Օլին կարողացավ հաղթահարել առողջական բոլոր խնդիրները։ 3.5 ամսական հասակում, վերջապես, նրան դուրս գրեցին հիվանդանոցից։ Այդ ընթացքում երեխայի քաշը հասել էր 3.3 կիլոգրամի։
![]()
![]()