Երևանում բախվել են Hyundai Elantra-ն և Chevrolet Volt-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած Chevrolet Volt մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Hyundai Elantra-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ, իսկ Chevrolet Volt-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել, քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Chevrolet Volt-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Hyundai Elantra-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ