Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում

Նոյեմբերի 5-7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել է Օմանի Սուլթանությունում։

Այցի շրջանակում Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Մասկատում մասնակցել է «Ռազմական երաժշտություն․ Օմանը և աշխարհը» միջազգային փառատոնին։

Օմանի ազգային տոնին նվիրված ամենամյա փառատոնն անցկացվել է Մասկատի թագավորական օպերային թատրոնի բացօթյա հրապարակում՝ Թագավորական գրասենյակի նախարար, գեներալ Սուլթան բին Մոհամմեդ ալ Նումանիի հովանավորությամբ։

Փառատոնի ավարտին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Հայաստանի ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու համար։

Այցի ընթացքում Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը հանդիպել է նաև Օմանի թագավորական ոստիկանության և մաքսային ծառայության գլխավոր տեսուչի՝ օպերատիվ հարցերով տեղակալ, գեներալ-մայոր Աբդալլահ բին Ալի Ալ Հարիսիի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ