![]()
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը»:
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի: Իրենց արդյունքներն են բերում հայ-ադրբեջանական կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը»,- ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպմանը։
Շոյգուի խոսքով՝ մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակներում:
«Միևնույն ժամանակ բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն ինքնածախսածածկվող»,- նկատել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
![]()