![]()
«170 նոր ավտոբուսների մրցութային փաթեթը, որոնք փոխարինելու են «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին, որոնք մինչև հիմա ծառայում են քաղաքին, պատրաստվում է, գնելու ենք էլեկտրական ավտոբուսներ, մոտավորապես նույն չափի, ինչ «Ժոնգթոնգ»-ներն են»:
Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի աշխատանքներին:
Ըստ Ավինյանի՝ 2027-ի բյուջեում 170 նոր ավտոբուսների ֆինանսավորումը դեռևս նախատեսված չէ, բայց ակնկալվում է, որ քննարկման արդյունքում փոփոխություններ կմտցվեն պետական ֆինանսավորման մասով:
Ինչ վերաբերում է 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս պահին սպասում են խորհրդատվական ծառայություն իրականացնող գործընկերների վերջնական զեկույցին, որը հստակ կասի՝ դեպոներում ինչ պետք է արվի, կոնկրետ ինչ չափի էլեկտրական ավտոբուսներ պետք է գնվեն: Դա ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ:
«Այս պահի դրությամբ ակնկալում ենք նոյեմբեր ամսվա ընթացքում խորհրդատվական ընկերությունից վերջնական զեկույց»,- ասել է Ավինյանը:
![]()