![]()
«Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան և չեն կարող լինել ատոմակայանի մասով, որովհետև մեր ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան ատոմակայան է»:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ատոմակայանի պահպանությունն իրականացվում է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ:
Ես այս տարի էլ առիթ եմ ունեցել հանդիպելու «ՄԱԳԱՏԷ»-ի ղեկավարի հետ և վերահաստատելու նաև այն հանգամանքը, որ «ՄԱԳԱՏԷ»-ն և միջազգային կառույցներն այս մասով զրո անհանգստություն ունեն, և մեր՝ այդ թվում շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը պատշաճ իրականացվել է, այդ թվում՝ նաև «ՄԱԳԱՏԷ»-ի հսկողությամբ»,- հավելել է նա:
![]()