Երևանում BMW X5-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է ծառին, հայտնվել երթևեկելի գոտում. կան վիրավորներ

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 35-ամյա Գոռ Մանուկյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընթանալիս Մատենադարանի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել ծառը, ապա աղբամանը, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգու բժիշկների խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ