![]()
Shantnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երասխում երեկ տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին։
![]()
Ամենահետաքրքիրը մենք արդեն ընտրել ենք …
![]()
Shantnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երասխում երեկ տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին։
Բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։
![]()