Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա հրավերով նախարար Միրզոյանը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ