![]()
Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։
Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ զոհվածները ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ, քանի որ դեռ չկան անձնագրային տվյալներ:
Աննա Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ն կապի մեջ է համապատասխան կառույցների հետ և կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
![]()
![]()