![]()
«Ներկայում մեզ մոտ են 2 հիվանդներ՝ Նկրուլյան Անդրանիկ, այս պահին գտնվում է ստաբիլ վիճակում, նրա մոտ առկա է աջ սրունքի հատվածում պատռված վերք և քերծվածքներ մարմնի տարբեր հատվածներում, այրվածքային վերքեր չկան, մյուս հիվանդը Գրիգորյան Նարեն է, նորմալ վիճակում է, քերծվածքներ են հիմնականում, մնացածը տեղափոխվել են տուն»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Արարատի ԲԿ-ի հերթապահ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դուրս գրվածներից միայն մեկի մոտ են եղել ջերմայն այրվածքներ՝ մարմնի 5 տոկոսի ընդգրկմամբ, սակայն նրան տուն են ուղարկել, քանի որ զոհվածների թվում է եղել նաև նրա կինը։
Մանրամասները՝ SHANTNEWS-ի տեսանյութում։
![]()