Ականատեսները նկարահանել են՝ ինչպես է այրվում ԳԱԶԵԼ-ը Զոդի կամրջի վրա

Արարատի մարզում, Երեւան-Երասխ ճանապարհին այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ամբողջությամբ այրված «Գազելի» վարորդը 50-ամյա Վաչիկ Ասլանյանն էր Արարատ գյուղի բնակիչ: Նա տեղում մահացել է:

Վարորդի ծանոթներից մեկը  նշեց, որ Վաչիկ Ասլանյանը վարորդական բազմամյա փորձ ուներ, վերջին 10 տարին աշխատել է Արարատ-Երասխավան երթուղու վրա:

Նա վարորդին բնութագրեց որպես բարեհամբույր, բարի հանգիստ բնավորություն ունեցող, որից երբեք ուղեւորները չեն բողոքել:

«Այս տարիների ընթացքում միայն մեկ վթար է եղել նրա մասնակցությամբ, որի հետեւանքով Վաչիկ Ասլանյանը սկսել էր դանդաղ խոսել: Շատ դեպքերում, երբ ուղեւորը փող չէր ունենում, անվճար է տեղափոխել: Վաչիկն ուներ տղա, որը վերջերս էր բանակից վերադարձել»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ