Նարեկը մեր փրկության «անկախության» ճակատն ա գլխավորում, Լևոնը՝ «սահմանադրականը»․ Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի և Լևոն Քոչարյանի հրապարակումներին։ Սաֆարյանը նաև սքրինշոթեր է հրապարակել։

Անդրադառնալով Կարապետյանի՝ տեղի ունենալիք հատուկ միջոցառման վերաբերյալ հայտարարությանը՝ Սաֆարյանը գրել է․ «Հեղափոխության պահապաններ տեսել էինք, բայց Անկախության ու Սահմանադրության պահապաններ չէինք տեսել, այն էլ՝ միութենական պետության կողմնակիցների և 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կեղծողների ժառանգների ու ուժերի կատարմամբ…

Երեկոն թեժ, իսկ ցիրկը կատարյալ է լինելու»։

Անդրադառնալով Քոչարյանի գրառմանը, Սաֆարյանը նկատել է․ «Նարեկը մեր փրկության «անկախության» ճակատն ա գլխավորում, Լևոնը՝ «սահմանադրականը»։ Երկուսն էլ գտնում են, որ մեր վրա հարձակվել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Չէ, Ռուսաստանը չի հարձակվել, ուղղակի Գյումրիում «իրենց գորոդում» մի հայ տղու ուղղակի նվաստացրել ըըը «ռամկեքի մեջ են բերել»»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ