Թալանչի բարերարը․ ՀԷՑ-ով թալանել են ժողովրդին` 64.5 մլրդ դրամի վնաս են տվել․ Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությանը, համաձայն որի՝ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս, և այդ վարույթով քրհետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու 35 անձի նկատմամբ:

Չախոյանը տեսանյութին կից՝ գրել է․ «Թալանչի բարերարը․ ՀԷՑ-ով թալանել են ժողովրդին` 64.5 մլրդ դրամի վնաս են տվել»։

Ըստ Չախոյանի, ժողովրդին թալանում էին միլիարդներով, մի երկու միլիոնի բարեգործություն ունում, անումը դնում՝ թե բարերար են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ