Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ալեք Մանուկյան փողոցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով, բոլոր հետադարձի և հարակից միացման կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ)։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները, և կկատարվի 1.4 գծանշում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ