![]()
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և միջազգային առևտրի դյուրացման գործում։
Քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացը, մասնավորապես Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները, ներկայացվել են գրանցված առաջընթացները, ինչպես նաև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը։
![]()