Մինչև կմտածեք, թե ինչ «կռուտիտ» անեք, հայհոյանքների շարանը շարունակական է լինելու

Երեկոյան Երևան վերադառնալիս անցնում էի Ալագյազ-Ապարան ավտոճանպաարհով:

Թվում է, թե ճանապարհները մեր «երկրի արյունատար անոթներն են», բայց արի ու ես, որ ինչքան մոտենում էի Ապարանին, էնքան ճանապարհը գնալով արսափելի էր դառնում:

Երեկոյան ժամին կարկատած ասֆալտի վրա գրեթե անտեսանելի էին «մարդաբոյ» փոսերը:

«Զըմփ-դըփ-գըմփ». ստիպված եղա 2 տեղ կանգնել ու ստուգել մեքենայի անիվները, թվում էր, թե հսկայական փոսերն ընկնելուց հետո մեքենայի կամ անվահեծերն են ջարդվելու կամ անվադողերն են ճղվելու: Չէ, լավ պրծա … արդեն Ապարանի լույսերն էին երևում, մտնում էի քաղաք, թվում էր թե արդեն պրծա էդ ճանապարհից, մեկ էլ տեսնեմ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում շարված մեքենաներ ու հավաքված մարդիկ:

Իրար հետևից նույն փոսն էին ընկել, մեքենաների անվահեծերն ու անվադողերն ամբողջովին փչացել էին: Կանգնեցի, փորձեցի օգնել … լավ էս միջադեպն էլ կանցնի… բայց էդ ճանապարհը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ու եթե մի օր սարսափելի վթար տեղի ունենա, չեմ զարմանա….

Դեմը դուրս եկած «մարդաբոյ» փոսից խուսափող վարորդն արագ արգելակելու է, իսկ հետևից եկողը (էդ ճանապարհը բավականին բանուկ է) արագ պետք է հասցնի արգելակելի, այլապես … էլ չեմ խոսում թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել պատռված անվադողը …

Էդ հսկա փոսերը թվով մի քանիսն էին, ու կարելի է ասել, որ հենց Ապարան մտնելուց էին, լավ նախարարությունն ու կառավարությունը ենթադրենք, թե ընդհանրապես գումար չի հատկացրել ճաանաապարհի վերանորոգման համար, բա Ապարանի քաղաքապետարա՞նը … դժվա՞ր է ժամանակավոր ծածկել գոնե էդ հսկա փոսերը, միչև որ կհիմնանորոգվի … էդ էլ Ձեր քաղաքի մուտք ու ելքն է… ու չարժանանալ օրական մի քանի տասնյակ մարդկանց հայհոյաքներին, իսկ էդ ասեմ Ձեզ հաստատ կա: Կամ մարզպետն էդ ճանապարհով հեչ չի՞ անցել…

Տպավորություն է, թե քաղաքը մատնված է անտերության ու մինչև կմտածեք, թե ինչ «կռուտիտ» անեք, օրական բազմաթիվ քաղաքացիներ տուժելու են ու էդ ճանապարհը շարունակելու է պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին, իսկ էն հայհոյանքների շարանը շարունակական է լինելու:

տեսանյութը՝ Karen Aslanyan

Երեկոյան Երևան վերադառնալիս անցնում էի Ալագյազ-Ապարան ավտոճանպաարհով: Թվում է, թե ճանապարհները մեր «երկրի արյունատար անոթներն են», բայց արի ու ես, որ ինչքան մոտենում էի Ապարանին, էնքան ճանապարը գնալով արսափելի էր դառնում: Երեկոյան ժամին կարկատած ասֆալտի վրա գրեթե անտեսանելի էին «մարդաբոյ» փոսերը: «Զըմփ-դըփ-գըմփ». ստիպված եղա 2 տեղ կանգնել ու ստուգել մեքենայի անիվները, թվում էր, թե հսկայական փոսերն ընկնելուց հետո մեքենայի կամ անվահեծերն են ջարդվելու կամ անվադողերն են ճղվելու: Չէ, լավ պրծա … արդեն Ապարանի լույսերն էին երևում, մտնում էի քաղաք, թվում էր թե արդեն պրծա էդ ճանապարհից, մեկ էլ տեսնեմ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում շարված մեքենաներ ու հավաքված մարդիկ: Իրար հետևից նույն փոսն էին ընկել, մեքենաների անվահեծերն ու անվադողերն ամբողջովին փչացել էին:Կանգնեցի, փորձեցի օգնել … լավ էս միջադեպն էլ կանցնի… բայց էդ ճանապարհը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ու եթե մի օր սարսափելի վթար տեղի ունենա, չեմ զարմանա….Դեմը դուրս եկած «մարդաբոյ» փոսից խուսափող վարորդն արագ արգելակելու է, իսկ հետևից եկողը (էդ ճանապարհը բավականին բանուկ է) արագ պետք է հասցնի արգելակելի, այլապես … էլ չեմ խոսում թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել պատռված անվադողը …Էդ հսկա փոսերը թվով մի քանիսն էին, ու կարելի է ասել, որ հենց Ապարան մտնելուց էին, լավ նախարարությունն ու կառավարությունը ենթադրենք, թե ընդհանրապես գումար չի հատկացրել ճաանաապարհի վերանորոգման համար, բա Ապարանի քաղաքապետարա՞նը … դժվա՞ր է ժամանակավոր ծածկել գոնե էդ հսկա փոսերը, միչև որ կհիմնանորոգվի … էդ էլ Ձեր քաղաքի մուտք ու ելքն է… ու չարժանանալ օրական մի քանի տասնյակ մարդկանց հայհոյաքներին, իսկ էդ ասեմ Ձեզ հաստատ կա:Կամ մարզպետն էդ ճանապարհով հեչ չի՞ անցել…Տպավորություն է, թե քաղաքը մատնված է անտերության ու մինչև կմտածեք, թե ինչ «կռուտիտ» անեք, օրական բազմաթիվ քաղաքացիներ տուժելու են ու էդ ճանապարհը շարունակելու է պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին, իսկ էն հայհոյանքների շարանը շարունակական է լինելու: տեսանյութը՝ Karen Aslanyan-ի

Posted by Taron Chakhoyan on Saturday, July 6, 2019

աղբյուրը՝ Տարոն Չախոյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ