«Եղել եմ դեպքի վայրում, երբ դիերը դուրս էին բերվում «Գազելից», շատ ծանր տեսարան էր». Արարատի մարզպետ

«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։

Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասնել է դեպքի վայր։

«Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «Գազելից», շատ ծանր տեսարան էր»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, մեղավորը «Տոյոտայի» վարորդն է եղել, մեքենաները բախվել են ճակատ ճակատի։

Մարզպետը նաեւ հայտնեց, որ զոհերն Արարատի մարզի  բնակիչներ են:

Մանրամասները՝ Shantnews.am-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ