Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում

Ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին ներառել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) տվյալների բազայում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով համապատասխան կայքի տվյալներին։

Հաղորդվում է, որ տվյալների բազայում ընդգրկելու հիմք է նշվել Ռուսաստանի զինված ուժերին հրապարակայնորեն աջակցելը։ Բացի այդ, Յակուբովիչի վերաբերյալ գրառման մեջ նշվում է, որ նրա վարած «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հաղորդման թողարկումներին մասնակցում են նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցներ։

ТАСС-ի հաղորդմամբ՝ տվյալների բազայում նրա ընդգրկման հիմք է հանդիսացել նաև այն, որ հեռուստահաղորդավարը հանդես է եկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման օգտին, նախագահական ընտրությունների ժամանակ բազմիցս հանդես է եկել որպես Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի վստահված անձ, ինչպես նաև այցելել է Ղրիմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ