ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներին»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, թե ուզում են մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։

«Այդ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքում»,- եզրափակել է փոխվարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ