Կդարձնեք «Կիկոսի մահը» և մեր հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին

«Մենք գազի թանկացման սցենարներ ունենք՝ 30, 60, 90, 100, 300 տոկոսի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ մինչև քանի՞ տոկոս թանկացմանն է ՀՀ-ն պատրաստ՝ Պապոյանը պատասխանել է, որ էկոնոմիկայի տեսանկյունից ճիշտ չէ ասել այդ մասին:

«Դուք դա կվերցնեք, կդարձնեք «Կիկոսի մահը» և մեր հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք։ Այն թվերը, որոնք գրված են գազի գնի հաշվարկի համար, էլի սխալ են»,- ասել է Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ