«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն. Փաշինյան

Ուզում եմ նշել, որ 2026 թվականի արդյունքներով ՀՀ պլանավորված պետական բյուջեն 9 ամիսների ընթացքում գերակատարված է 127 մլրդ դրամով: Այս մասին ԱԺ-ում 2027 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ ծախսերի մի մասը ուղղվել է ՀՀ-ում կենսաթոշակների ապահովմանը, առողջության ապահովագրմանը և այդպես շարունակ:

«Ակնհայտ է, որ ՀՀ-ում և դրանից դուրս կան ուժեր, ում մեծագույն խնդիրն է, որ այս պատմական շրջափուլը տեղի չունենա: 2018 թվականից մենք այս ընկալումից ու տրամաբանությունից երբեք զերծ չենք եղել, ուղղակի 2026 թվականին քարտերը բացվել են և կա խնդիր որոշ ուժերի առջև դրված, որ Հայաստանը ի վերջո չկարողանա կատարել այն տնտեսական հանձնառությունները և շարունակել այն տնտեսական զարգացման ճանապարհը, որը նախանշված է: Իհարկե Հայաստանում այս ամբողջ գործընթացը կարող ենք անվանել մեկ պայմանական վերնագրով, որը հենց հեղինակները վերնագրել են «գաղտնի պլան»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ-ի ներսում իր նշած ուժերի համար «գաղտնի պլանը» կյանքի կոչելու ռեսուրս չկա և դրա հեղինակները պետք է ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար:

«Չեմ ուզում թաքցնել նաև, որ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակներում ունի աջակցություն: Հայաստան գործուղվել են մարդիկ, որոնք շատ հստակ խոստումներով ու երաշխիքներով: Ի միջիայլոց շատ հետաքրքիր բան կա: Մեր ընդդիմության ներկայացուցիչները, որ այդքան խոսում են երաշխավորների մասին, մեկը հարցնի, բա որ ձեզ երաշխիքներ տվել ուղարկել էին Հայաստան, բա այդ երաշխիքները ինչու չեն կարող իրագործել, որ հիմա էլ նորանոր ու դրամատիկ ջանքեր պետք է գործադրեն: Եթե չեք ուզում հայ ժողովրդի պատմությունը կարդալ, մի հատ պտտվեք ձեր վերջին մեկուկես տարվա պատմությունը նայեք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց, որ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տվել, որ այնտեղ որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ դա ավարտվել է աղետով:

«Թույլ տվեք արձանագրել, որ ՀՀ-ում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ: Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ բարեբախտաբար ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունը ավարտվելու է քաղաքական աղետով: Օգտվելով առիթից, որ իմ ունեցած տեղեկությունները բավարար են նման պնդումներ կատարելու համար, ես ուղղակի գործընկերային ծառայություն եմ մատուցում մեր գործընկերներին՝ ասելով, որ նրանք դեռևս ունեն ժամանակ այդ աղետից խուսափելու համար: Կարծում եմ, որ մեր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ի վերջո կարող է լինել միայն մի երաշխիք և այդ երաշխիքը Հայաստանի ժողովուրդն է: Չեք ուզում նայեք ձեր պատմությանը, նայեք մեր պատմությանը, եթե մենք մի վարկյան հույս դնեինք որևէ արտաքին գործոնի վրա, ապա դա կլիներ քաղաքականա աղետ մեզ համար: Մենք մեր հույսը միշտ դրել ենք մեր ժողովրդի վրա, մեր քաղաքացիների վրա և մեր ժողովուրդը այսօր ապահովել են մեր ճանապարհը այստեղ»,-ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ