![]()
Նոյեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 01:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 23 տան մուտքի մոտ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
![]()