«Պատուհանը ջարդեց, ինքը թռավ, հետո՝ ես»․ պատմում է վթարից տուժած փոքրիկը

«Խփեցինք մի ավտոյի, հետո մեր ավտոյի դեմը վառվավ»,- պատմում է վթարից տուժած փոքրիկ Նարե Գրիգորյանը, ով գտնվում է Արարատի ԲԿ-ում։ Նա մանրամասնել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ .

Պատմում է, որ բռկումից հետո վարորդի կողքին նստած ուղևորն արագ անցել է սրահ, ոտքով կոտրել պատուհանն ու դուրս թռել, որից հետո էլ դուրս է նետվել ինքը։

Վթարից տուժածների հարազատները Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում են։ Անցուդարձը խանգարում է բժիշկների աշխատանքին, ովքեր պարբերաբար խնդրում են ճանապարհ բացել։

Ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ