![]()
29-ամյա Ջենիֆերը դարձել է անհաջող պիրսինգի զոհ, որն աղավաղել է նրա դեմքը։ 11 տարի աղջիկը տառապել է կելոիդային սպիներից, որոնք ծածկել են նրա ականջները։ 18 տարեկանում նա որոշել է ծակել ականջի վերին խեցին։ Բայց միջամտությունը տխուր ավարտ է ունեցել։
Ելունդներն այնքան են մեծացել, որ դրանք անհնար էր թաքցնել գլխարկների տակ։ Ջենիֆերը դիմեց բժիշկ Սանդրա Լիին։ Կելոիդային սպիները հեռացվեցին վիրաբուժական միջամտությամբ, ընդ որում՝ դրանց ընդհանուր քաշը մոտ 400 գրամ էր։
Ջենիֆերը նաեւ ճառագայթային թերապիայի կուրս անցավ։ Վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը լավացել է, իսկ ինքնագնահատականը՝ բարձրացել։
![]()
![]()
![]()