Ճարպակալմամբ տառապող կինը կարողացել է արմատապես փոխել կյանքը՝ նիհարելով գրեթե 170 կիլոգրամով։

Կինը տառացիորեն կախված էր ֆասթֆուդից այն բանից հետո, երբ ութ տարի առաջ նրա 17-ամյա տղան հանկարծակի մահացել էր։ Վիշտն ուտելիքի մեջ խեղդելով նա քաշը ավելացրել է հասնելով  367 կիլոգրամի։

Դա չէր կարող չանդրադառնալ նրա առողջության վրա. ճարպակալման պատճառով կինը կաթված էր ստացել եւ ունեցել սրտի նոպա։ Դրանից հետո նա վերանայել է կյանքն ու որոշել արմատապես փոխել այն։

Ջունն օգնության համար դիմել է բժիշկներին եւ ստամոքսի շունտավորման վիրահատություն տարել։ Վիրաբուժական միջամտությունից հետո նրան հաջողվել է աստիճանաբար նիհարել ավելի քան 160 կիլոգրամով։  Նիհարած եւ բարեկազմ դարձած Ջունը հարսանիք է արել եւ հույս ունի, որ իր կյանքում ավելի երջանիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ