Արարատի ԲԿ-ում բուժում ստացողներից 4-ն արդեն տանն են, երկուսը երևի վաղը դուրս կգրվեն

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին:

Սարդարյանը պատմեց, որ տուժածների ընդհանուր թիվը 11-ն է, նրանցից 4-ի վիճակը ծանր էր, բայց կայուն, վերջիններս իրենց մոտ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու տեղափոխվել Երևանի համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկաներ, հիմնականում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, իսկ 6-ը՝ միջին ու թեթև վնասվածքներ են ստացել:
«Նրանք մեզ մոտ բուժօգնություն ստացան, մի քանիսը տուն են գնացել, երկուսի բուժումը շարունակվում է: Երևի թե վաղը դուրս կգրվեն, պետք է արդեն ամբուլատոր բուժում ստանան:

Մեկի մոտ դիմային հատվածի վնասվածքներ են, երկրորդը երեխա է, վնասվել է գլուխը, ձախ ստորին վերջույթը, բայց դրանք կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ չեն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ երեխան յոթ տարեկան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ