![]()
Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի խոսքով՝ Ազգային ժողովի վավերացմամբ ԹՐԻՓՓ-ի գործարկման հեռանկարը անկյունաքարային դարձավ, իսկ ընդդիմության խոսույթը միֆ էր, թե կողմ են նախագծին:
Վերջինս այն համոզմանն է, որ ԹՐԻՓՓ-ը հնարավորություն է՝ ապահովելու անվտանգության ռեալ երաշխիք. «Այն Ադրբեջանին զսպող մեխանիզմ է»:
Աբրահամյանը միաժամանակ նկատում է. «Եթե հանրությունը «ոչ» ասի Սահմանադրության փոփոխություններին, ապա Ադրբեջանը լեգիտիմ հիմք կստանա՝ ցույց տալու, թե ՀՀ-ում ռևանշիստական գաղափարաբանություն է»:
Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներ անելով՝ Ադրբեջանին կկանգնեցնենք փաստի առաջ:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը ջախջախիչ պարտություն կրեց. «Սա լուրջ ահազանգ էր. ընտրությունների կամ հանրաքվեի դեպքում նույն ձախողումների առաջ են կանգնելու, բոլոր ֆրոնտներում տապալվում են»:
Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()