Նույն ընտանիքից չորս հոգի էին, չորսն էլ մահացել են…

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժողները պնդում են՝ վարորդը երկար ժամանակ է այդ երթուղում էր, լավ էր վարում:

Նրանք SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ են ներկայացրել նաև դեպքից: Նրանք նաև ասել են՝ ունեն տվյալներ, որ վթարի հետևանքով զոհվածներից չորսը նույն ընտանիքից էին:

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին: Սարդարյանը պատմեց, որ տուժածների ընդհանուր թիվը 11-ն է, նրանցից 4-ի վիճակը ծանր էր, բայց կայուն, վերջիններս իրենց մոտ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու տեղափոխվել Երևանի համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկաներ, հիմնականում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, իսկ 6-ը՝ միջին ու թեթև վնասվածքներ են ստացել:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ