Ինչպես են մարում սարսափելի վթարի հետևանքով ծագած հրդեհը

Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:

Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է երթուղայինին: Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

SHANTNEWS.am-ի թղթակցի խոսքով` «Գազելի» գազի բալոնները չեն վնասվել, հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ: ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան մարդատար երթուղայինին հարվածել է հետևից:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը քաղաքացիների օգնությամբ մարել է «Գազել»-ում բռնկված հրդեհը:

Զոհերի թիվն այս պահի դրությամբ 6-ն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ