Թրամփն ասել էր՝ «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք. Բաղդասարյանը՝ Ղազարյանին

Ազգային ժողովի նիստում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հակադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ նրան մեղադրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը խեղաթյուրելու համար:

Բաղդասարյանը նշել է, որ Էդգար Ղազարյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մշտապես աղավաղելուց բացի, այժմ էլ թյուրիմացության մեջ է գցում հանրությանը՝ սխալ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի արտահայտությունը։

«Իրականում ի՞նչ էր ասել նախագահ Թրամփը «Խաղաղության խորհրդի կանոնադրության» վավերացման միջոցառման ժամանակ: Պարո՛ն Ղազարյան, հերթական լիկբեզը Ձեզ համար. նախագահ Թրամփն ասել էր՝ «compatriot», և այդ բառն ամերիկյան անգլերենում նշանակում է գործընկեր: Ես ենթադրում եմ, որ Դուք կարող է բրիտանական անգլերենի փայլուն տիրապետող եք, բայց առաջարկում եմ Ձեզ Քեմբրիջի բառարանն աչքի անցկացնել և տեսնել, թե այդ բառն ինչ կիրառում ունի Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում»,- ասել է Բաղդասարյանը՝ դիմելով Ղազարյանին:

Պատգամավորը հավելել է, որ ր Խաղաղության խորհրդին Հայաստանի անդամակցությունը զուտ իրավական ընթացակարգ չէ, այլ երկրի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային գործիք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ