![]()
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ոստիկանները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին բուժօգնության տրամադրմանը:
«Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»,- գրել է նա:
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Արարատի մարզում, որտեղ տեղի է ունեցել 6 մարդու կյանք խլած ողբերգական վթարը:
Ստորև ներկայացնենք տեսանյութ դեպքի վայրից:
![]()