«Ուժեղ Հայաստանի» մի քանի պատգամավորներ ամբիոնից բամբասում էին, թե ես Ստեփանավանի համար «չարիք» եմ․ Դավոյան

Արփինե Դավոյանը գրել է

Այսօր «Ուժեղ Հայաստանի» մի քանի պատգամավորներ ամբիոնից բամբասում էին, թե ես Ստեփանավանի համար «չարիք» եմ ու նման այլ բաներ։ Գործընկերիս և ընկերներիս պատմում էին, թե իրենց համար ինչպիսի վատ քարոզարշավ եմ արել։
Ասեմ,որ գրեթե չեմ անդրադարձել իրենց, որովհետեւ անդրադառնալու բան չկար, միայն ասել եմ, որ իրենք կարեկցանքի արժանի նախընտրական ցուցակ ունեն, ընտրակաշառք են բաժանել ու իրենց թեկնածուն ինտելեկտուալ է։ Թե այս 3 պնդումներից հատկապես ո՞րն է վիրավորել նրանց՝ չգիտեմ, բայց փաստ է, որ այսօր մի քանի «ուժեղ» երիտասարդներ եռանդով փորձում էին ինձ վարկաբեկել՝ մոռանալով
300 000 ադրբեջանցիների մասին իրենց խայտառակ նախընտրական խոստումը։
Հարգելիներս, սա Ստեփանավանում իմ 6֊րդ քարոզարշավն էր՝ սկսած 2017թվականից և ինձ նոր չէ,որ պիտի ճանաչեն իմ գործընկերները, ընկերները և ստեփանավանցիները, հետևաբար անհույս են այս էժան պոռթկումները. մյուս համայքներում առաջադրվեք, փորձ ձեռք բերեք ու հանդարտվեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ