Բացօթյա նոր համերգ ու 1000 անվճար բուրգեր Տիմատիից

Black Star լեյբլի համար խորհրդանշական 13 թիվը այս ամիս առանձնահատուկ կլինի նաև Տիմատիի հայ երկրպագուների համար․ հուլիսի 13-ին Տիմատին կժամանի Երևան, նույն օրը՝ ժամը 19:00–ին, կկայանա Black Star burger-ի պաշտոնական բացումը: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ռեփերը 1000 երկրպագուի կհյուրասիրի բուրգեր, այնուհետև հանդես կգա համերգով:

Բացման արարողության մուտքն ազատ է բոլորի համար: Տիմատին պատահականության սկզբունքով կընտրի, թե առաջինն ում կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված բուրգերը: Նա կընտրի ամենաակտիվներից մեկին: Ծրագիրը նախատեսում ենք մոտ մեկ ժամ, որի ընթացքում նաև մրցույթներ ենք անելու սիրահարների համար:

Վերջինս նշեց, որ Տիմատին բուրգերներ պատրաստելու է հենց բեմում՝ պահպանելով սանիտարահիգենիկ բոլոր պայմանները: «Իհարկե, նա մենակ չի լինելու՝ մեր խոհարարներն ու մյուս աշխատակիցները ևս կլինեն, որպեսզի պրոցեսն արագ կազմակերպվի»,- ասաց Յուրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ