![]()
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում։
«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,- իր էջում գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան երկար ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չունեին։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են միայն 2023 թվականի նոյեմբերի 25-ին։
![]()