![]()
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չի բացահայտվում հոկտեմբերի 27-ը՝ Ռուբինյանն արձագանքել է. «Մի քիչ տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցները եկել, ինձ, ով հոկտեմբերի 27-ին եղել է 9 տարեկան, հարցնում են, թե ինչո՞ւ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ը, ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել։
Ասեմ ավելին՝ հնչում են կարծիներ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- նշել է Ռուբինյանը:
Նա հավելել է, թե չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ, որքան՝ ՔՊ-ն։
![]()