Ում հետ է քնում, անառակ է, թե պոռնիկ. ես Գարեգին Բ-ի հետ խնդիր չունեմ, բայց ՀԱԵ-ն խնդիր ունի նրա հետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը կարծում է, որ ժողովուրդը դեռ վստահ է, որ Հայաստանում գործում են արտապետական ուժեր: Ըստ նրա՝ այդ ուժերը ոչ թե քաղաքական են, այլ լրտեսական:

«Ովքեր մտածում են՝ ժողովուրդը էդքան խելք չունի, որ պետություն ունենա, սխալվում են»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Վերջինս ասում է՝ ինքը Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հետ խնդիր չունի. «Ես Գարեգին Բ-ի հետ խնդիր չունեմ՝ ում հետ է քնում-հելնում, երեխա ունի, թե չէ, ինձ համար ո՛չ անառակ է, ո՛չ պոռնիկ, բայց ՀԱԵ-ն խնդիր ունի նրա հետ: ՀԱԵ-ի համար Գարեգին Բ-ն անառակ է ու պոռնիկ, ոչ թե պադեզդում կամ բիսեդկայում, այլ Սուրբ սեղանի առաջ ուխտ է արել և դրժել»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետությունը պետք է ճաշակ թելադրողի դիրքերից հանդես գա, թե ոչ՝ զրուցակիցը ընդգծում է. «Պետությունը պետք է վճարի դասատուին, որ դասատուն թելադրի ուսում ստացողին, նա էլ հետագայում հասկանա՝ ինչ է ուզում պետությունից»:

Արթուր Մանուկյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որ կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ