Լևոն Շիրինյանը՝ հանրապետականների երեկվա խնջույքի մասին

Սահմանադրականության իսկական թշնամիներին առաջարկում եմ երեկվա ճոխ կերուխումից և << հայրենապաշտ>> կենացներից հետո, այսօր ու վաղը կազմակերպել ունեզրկված ժողովրդի շահերի պաշտպանությանը նվիրված սնամեջ կաթսաներով երթ:

Մանավանդ ,որ դա կօգնի սեփական մարմնում վերականգնել խախտված ֆիզիոլոգիական հավասարակշռությունը:

Հիշեցնենք, որ  Երեկ՝ մայիսի 5-ին ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, ապա Տեղերի վանական համալիր: Այնուհետև, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում նշել են Սահմանադրության օրը:

Հավաքին ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամները, նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին ՀՀԿ-ական մարզպետներ, ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներ։

Հանրապետականների շլացուցիչ պարը😂

Posted by Artur Mirzoyan on Friday, July 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ