Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո. այժմ նոր պայմանագրեր են կնքվում. Միրզոյան

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Օմանում ՀՀ դեսպանությունը համեմատաբար նոր է, այն սկսել է գործել մարտից և ակտիվորեն աշխատել տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

«Հունիս-հուլիսին արդեն փոքր ու փորձնական խմբաքանակով հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արտահանվել են: Դրանք վաճառվել են խոշորագույն սուպերմարկետների ցանցերում՝ բարձր որակի ապրանքների սեգմենտների ցանկում: Հ

իմա արդեն օմանական ընկերությունները գալիս են Հայաստան, պայմանագրեր են կնքվում, արտահանման ծավալները կմեծանան»,- ասել է Միրզոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ