Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրծքավանդակի ձախ մասում ստացված հրազենային վնասվածքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա, որտեղից այնուհետև նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ սրտաբանական» բժշկական կենտրոն։

Վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ