Առաջին մեդալը՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

70 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Շարկենդեևի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առմվազն բրոնզե մեդալ։

Եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի իռլանդացի Եվրոպայի գործող չեմպիոն Ջոն Դունոհուեի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ