Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են

Երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Ամուսինների հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Մոր մահվան 40-րդ օրն էր։ Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը։

Ընտանիքն ապրում է Եղվարդում։

Նշենք, որ երեխաները հիվանդանոցում են, նրանցից երկուսը Վերակենդանացման բաժանմունքում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ