![]()
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթողի հավակնորդների թվում, ըստ մի շարք կանխատեսումներ իրականացնող կայքերի, Հայաստանի ներկայացուցիչ Նարեն է՝ «BOO!» երգով։ Կանխատեսումների մի մասի համաձայն՝ Հայաստանը մրցույթի առաջատարն է։
Հայաստանի հետ միասին հաղթողի հիմնական հավակնորդների թվում նշվում է Իսպանիան։ Առաջատարների շարքում են նաև Ուկրաինան և Ֆրանսիան։
Մանկական «Եվրատեսիլի» մասնակիցների անչափահաս լինելու պատճառով ավանդական բուքմեյքերական ընկերությունները սովորաբար խաղադրույքների գործակիցներ չեն հրապարակում։ Հետևաբար, առաջատարների մասին գնահատականները հիմնականում հիմնված են կանխատեսումների հարթակների տվյալների և մրցույթի շուրջ հրապարակվող հարցումների վրա։
Ըստ EurovisionFun-ի՝ Polymarket-ի կանխատեսումների հիման վրա կազմված գնահատականի՝ Հայաստանի հաղթելու հավանականությունը հոկտեմբերի 24-ին գերազանցել է 40%-ը։ Eurovisionodds.org-ը ևս հաղթողի գլխավոր հավակնորդ է համարում Նարեին։
ESCplus-ի հոկտեմբերի 24-ի հարցման արդյունքներով՝ Իսպանիան ստացել է 5541 ձայն, Հայաստանը՝ 2671, Լեհաստանը՝ 2021, Ֆրանսիան՝ 1791։
Այսպիսով՝ կանխատեսումների շուկայում Հայաստանն առաջատարի թվում է։ Նշենք, որ կանխատեսումները վերջնական արդյունք չեն երաշխավորում, և հաղթողը որոշվում է մրցույթի քվեարկության արդյունքներով։ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը կկայանա այսօր։ Նարեն հանդես կգա 8 համարի ներքո։
Տեսանյութեր
![]()