![]()
Հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցավ ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
![]()
«Նիստի ընթացքում քննարկվեցին գիտության և կրթության ոլորտներին առնչվող մոդելային իրավական ակտերի նախագծեր։
Քննարկման արդյունքում հավանության արժանացավ ԱՊՀ մասնակից պետությունների համար երեխաների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ առաջարկությունների նախագիծը՝ հաշվի առնելով ազգային խորհրդարաններից, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովից ստացված դիտողություններն ու առաջարկությունները»,- գրել է պատգամավորը սոցցանցի իր էջում։
![]()