Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանում կառուցվող շենքերից մեկում. 65–ամյա տղամարդը 10–րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի 29/2 հասցեում նոր կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի տարածքից քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։

Տեղում Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վիգեն Ա․-ն էր, ով աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ շինությունը, որտեղ աշխատում էր նա, նշված ՍՊԸ-ի կողմից էր կառուցվում և նա 10-րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում։

«Շենքի կառուցապատողը «Սօհօ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն, նախագծողը՝ «Արթ Ին Աբլիք» ՍՊԸ-ն, իսկ տեխհսկողությունը՝ «Աղայանշին» ՍՊԸ-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ