Դիլիջան-Իջևան հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։

Այստեղ միջին նորոգում է իրականացվում մոտ 19կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում։ Մի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրումն ավարտվել է։

Ծածկի տեղադրումից հետո ճանապարհը կգծանշվի, կլրացվեն, կհարթեցվեն կողնակները, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ