Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է «Ընդդեմ ընտանեկան բռնության» ստորագրահավաքը։

«Եղանք Հայաստանի 10 մարզում, 19 քաղաքում։ Բայց ստորագրահավաքը մի կողմ։ Պետք է անդրադառնամ «երկրում վախի մթնոլորտ է» արտահայտությանը։

Պետք է խոստովանեմ, որ երբ առաջին անգամ այս արտահայտությունը լսեցի մարզերում, սկզբում չհասկացա, թե ինչ վախի մթնոլորտի մասին է խոսքը, ով ումից է վախենում։ Հետո պարզվեց, որ շատ տեղերում ՏԻՄ ընտրություններ են, և բոլորը բոլորից վախենում են։

Ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներն ու թիմերը վախենում են իշխանականներից, վախենում եմ պարտվել ընտրապայքարում և դիում են անազնիվ միջոցների, այդ թվում ընտրակաշառք են բաժանում։ Իշխանական թեկնածուներն ու թիմերն էլ վախենում են, որ կպարտվեն ընտրակաշառքին և փողի դիմաց աշխատեցնում են այն՝ ինչ ունեն․ կաբինետ, պադավատ, պեչատ։

Արդյունքում վատ պայքար, ճնշումներ, ձերբակալություններ, աշխատանքից ազատումներ և ահա վախի մթնոլորտ»,- ասել է Աննա Հակոբյանը։

Հակոբյանը դիմելով ժողովրդին՝ նկատել է, թե եթե ընդդիմությունն ու իշխանությունը վախենում են ինչ-որ բան կորցնելուց, ապա ինչից է վախենում ժողովուրդը, որ ընտրակաշառք է վերցնում։

«Սիրելի ժողովուրդ, եթե ընտրակաշառք եք վերցրել՝ հենց այսր վերադարձրեք այդ կեղտոտ փողը»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ