Վերաբացում ենք «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը՝ հեռակա ուսուցման համար․ «Իմ քայլը»

Վերջին օրերին ստացված բազմաթիվ զանգերն ու մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը որոշել է բացառության կարգով ևս մեկ հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել ընդհատված կրթությունը։

Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

«Եթե տարիներ առաջ տարբեր պատճառներով դադարեցրել եք ուսումը, բայց այսօր պատրաստ եք վերադառնալ կրկին սովորողի կարգավիճակով , այս հնարավորությունը Ձեզ համար է։

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծին կարող են դիմել այն անձինք, ում՝

23 տարին լրացել է

Ունեցել են առնվազն 5 տարվա ուսումնական դադար։

Ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հավատարմագրված բուհերից մեկում։

Նախագիծը հնարավորություն է տալիս ստանալու ուսման վարձի ամբողջական ֆինանսավորում` կրթությունը շարունակելու և մասնագիտական զարգացման նոր փուլ սկսելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1։ https://mystep.foundation/hy/eduform/»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ